Հոկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 627 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265,317-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 29 դեպքէ գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5397 դեպք կա, այլ պատճառով՝ 1218:
Ապաքինվել է ևս 832 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 244,842 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13,860 է։
Հոկտեմբերի 3-ին կատարվել է 7533 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,755,063 թեստ է արվել։