4 հոկտեմբերի 2021 - 12:38 AMT
Լիտվայի վարչապետ․ Երևանի և Վիլնյուսի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կլինի

Հայաստանի և Լիտվայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կհաստատվի։ Այդ մասին Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է Վիլնյուսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։

«Շուտով մեր մայրաքաղաքաների միջև ուղիղ ավիաչվերթ կլինի։ Դա թույլ կտա մեր ժողովորդներին ավելի լավ ճանաչել միմյանց»,-ասել է Շիմոնիտեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա, ՀՀ և Լիտվայի միջև բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել։ Նա հույս է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի հետ կհաջողվի ավելին անել երկկողմ գործակցության ամրապնդման համար։

«Լիտվան բարձր է գնահատում ՀՀ աջակցությունը, որը քրդերենից թարգմանիչներ է տրամադրել»,- ասել է Շիմոնիտեն՝ նշելով, որ այդ մասնագետներն անհրաժեշտ են ապօրինի միգրացիայի հարցի համատեքստում։

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: