Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում։ «Անխախտելի եղբայրություն -2021» զորավարժության մեկնարկի մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փինար Քարան։
Ըստ նրա, դրա նպատակը գործակցության և համակարգման զարգացումն է Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև, գրում է Interfax.az-ը։
«Մենք կշարունակենք սատարել մեր ադրբեջանցի եղբայրներին բոլոր միջոցներով, ինչպես մինչ օրս»,- ասել է նա։
Խոսելով Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին՝ Քարան ասել է, որ «ուշադիր հետևում են տարածաշրջանային իրադարձություններին»։
Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց հաճախականությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել է։
Իրանի բանակը զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանին սահմանակից տարաշքում։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը` նշելով որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է։