ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, ասել է, որ պատերազմից մեկ տարի անց բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են։
Նա նշել է նաև՝ շատ է խոսվում քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, և պատերազմի ընթացքը պետք է քննել, բայց կասկածները փարատելու համար այն պետք է գործի ընդդիմության ակտիվ ներգրավմամբ։
«Յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության վստահությունը չի վերականգնելու»,- նշել է Քոչարյանը:
Երկրորդ նախագահը նաև ասել է, որ միայն մեկ հարցի պատասխան է հնչել պատերազմից հետո՝ թե ինչու պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին։
«Պատասխանը հետևյալն է՝ չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն։ Սրանից բխում է, որ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքն ու պատասխանատվությունն այն մարդու վրա են, որը կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի արել»,-ասել է Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կառավարության գործարքին՝ նշելով, որ դա «Հայաստանի պատմության մեջ, թերևս, ամենամութ գործարքն է»։«Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենախոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ։ Սա կոռուպցիայի առումով բարձրագույն պիլոտաժ է»,– ասել է նա։
Ընթերցեք նաև․ Քոչարյանը՝ գործադիրին ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրաբերման մասին․ Ուղղակի փայ մտնել է