5 հոկտեմբերի 2021 - 15:22 AMT
Երկրաշարժ՝ Բավրայի մոտ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:31-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է 3․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ումում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք և Բավրա գյուղերում, Լոռու մարզի` Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով։