7 հոկտեմբերի 2021 - 17:14 AMT
Էրդողանը Փայլանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան է ուղարկվել 4 պատգամավորի, այդ թվում հայազգի Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն:

Փայլանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ է:

Միջնորդությունը վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին, գրում է Ermenihaber-ը։

Միջնորդությունով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: