7 հոկտեմբերի 2021 - 13:21 AMT
Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և երկկողմ կապերը։

Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ, գրում է ՏԱՍՍ-ը` Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

«Ընդգծելով ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում՝ պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել կապերի հեռանկարների մասին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև իրավիճակը տարածաշրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։