23 մարտի 2009 - 18:56 AMT
«Իտերան» վաճառել է իր բաժնետոմսերը «Գազպրոմին»
«ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ բաժնետեր «Իտերա Ինտերնեյշնլ Էներջի» ՍՊԸ-ն «Գազպրոմ» ԲԲԸ-ին` «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ-ի խոշոր բաժնետերին, վաճառել է իրեն պատկանող 2 800 000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) հասարակ անվանական բաժնետոմսեր, ինչը կազմում է «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ կանոնակարգված կապիտալի 4,45%, հաղորդում է «ԱրմՌոսգազպրոմի» մամլո ծառայությունը:

Գործարքը կնքվել է մարտի 12-ին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիում» ԲԲԸ-ում:

«ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ-ն մենատիրում է Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման ու բաշխման իրավունքին: Ընկերությունը ստեղծվել է 1997թ.: «Գազպրոմ» ԲԲԸ բաժինը ընկերության կանոնակարգված կապիտալում կազմում է 80%, Հայաստանի կառավարության բաժինը` 20%: