23 մարտի 2009 - 19:02 AMT
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի «Ֆելիքս Շտամմի հուշարձան» առաջնությանը
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Վարշավա, որտեղ մարտի 24-29 կմասնակցի «Ֆելիքս Շտամմի հուշարձան» 26-րդ ավանդական առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայում, «Ֆելիքս Շտամմի» առաջնությունը ՀԲՖ ծրագրած միջոցառում է ու եւս մեկ նախապատրաստական փուլ աշխարհի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա օգոստոսին Միլանում:

Հայաստանը «Շտամմի» առաջնությանը ներկայացնելու են 5 բռնցքամարտիկներ, որոնց թվում` Ռոբերտ Եղիսյանը (57 կգ ք/կ), Արա Պուլուզյանը (60 կգ ք/կ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ ք/կ), Արմեն Եփրեմյանը (69 կգ ք/կ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ ք/կ):