8 հոկտեմբերի 2021 - 17:25 AMT
Ռումինիա-Հայաստան հանդիպմանը մուտքը մարզադաշտ կթույլատրվի միայն պատվաստվածներին

Աշխարհի առաջնության Ռումինիա-Հայաստան ընտրական հանդիպմանը մարզադաշտ կարող են մուտք գործել միայն կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված երկրպագուները (2 դեղաչափ)։

Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին «Ստյաուա» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Ինչպես տեղեկացնում է Bilete.frf.ro-ն, Արտակարգ իրավիճակների ազգային կոմիտեի որոշման համաձայն, հոկտեմբերի 1-ից Բուխարեստում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների մուտքը թույլատրվում է միայն պատվաստումային հավաստագրով, տեղեկացնում է Հայաստանի Հանրային Ռադիոն։

Հոկտեմբերի 8-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։