Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ռուսական «Նովայա գազետայի» խմբագիր Դմիտրի Մուրատովին և ամերիկաբնակ ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսեին։
Կոմիտեն նշել է նրանց «ջանքերը, ուղղված կարծիքի ազատ արտահայտման պաշտպանությանը, ինչը պարտադիր պայման է ժողովրդավարության և կայուն խաղաղության համար», գրում է ՌԻԱ Նովոստին։
Կրեմլը շնորհավորել է Մուրատովին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ լրագրողը հետևողականորեն աշխատում է իր գաղափարներին համահունչ, հավատարիմ է դրանց, տաղանդավոր է և խիզախ։
Մուրատովը 3-րդ ռուսաստանցին է, որն արժանանում է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ առաջինը ստացել է Անդրեյ Սախարովը, երկրորդը՝ ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։