9 հոկտեմբերի 2021 - 13:25 AMT
Հունահռոմեական հավաքականի մարզչին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել

Գյումրու ավագանին հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հորը՝ hունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանին, շնորհել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում: Հարցն ավագանուն ներկայացրել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Գևորգ Ալեքսանյանը խոստացել է սպորտային բոլոր ատյաններում բարձր պահել Գյումրիի և Հայաստանի պատիվը:

ՏԻՄ ընտրություններից առաջ սա Գյումրիի ավագանու վերջին նիստն էր։