9 հոկտեմբերի 2021 - 13:27 AMT
1-ին անգամ ՀՀ կժամանի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը

Հոկտեմբերի 12-13-ին Հայաստան Հայաստան կայցելի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Դա կլինի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ ՀՀ կատարած պատմության մեջ առաջին այցը, տեղեկացնում է Արմենպրեսը Հնդկաստանի ԱԳՆ վրա հղումով։

Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները:

Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ: