11 հոկտեմբերի 2021 - 14:48 AMT
Փաշինյանը Մոսկվայում հոկտեմբերի 12-ին կհանդիպի Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ Փաշինյանի Մոսկվա այցի մասին հայտարարել էր նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ իր ղեկավարի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին։