12 հոկտեմբերի 2021 - 11:05 AMT
Գործարկվել է Hexowatch-ի 3-րդ՝ կատարելագործված տարբերակը

Hexact տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է Hexowatch-ի նոր` կատարելագործված տարբերակը։ Hexowatch V3.0-ն համալրված է կատարելագործված մոնիտորներով, residential proxy-ներով և թարմացված ինտերֆեյսով։

Hexowatch-ի օգտատերերի քանակը հասել է մոտ 30,000-ի։ Հարթակն օրական սպասարկում է 6 միլիոն մոնիտորինգի հարցում։ Միջին վճարող հաճախորդը Hexowatch-ի միջոցով ամսական 31-ից ավելի ժամ է խնայում։

«Hexowatch V3.0-ն իր 13 կատարելագործված մոնիտորներով օգտատերերին հնարավորություն է տալիս հետևել գրեթե ամեն ինչին»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Hexact-ի էկոհամակարգը երեք հիմնական հարթակից է բաղկացած։ Hexometer-ը ապահովում է կայքերի 24/7 մոնիտորինգ։ Hexowatch-ը արհեստական բանականությամբ համալրված օգնական է՝ ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, կոդի, տեխնոլոգիական, հասանելիության կամ գների փոփոխությունների մոնիտորինգի համար:

Իսկ Hexomatic-ը հնարավորություն է տալիս օգտագործել ինտերնետը՝ որպես տվյալների սեփական աղբյուր, օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայություններն ու մարդկային օգնականների բազմամարդ թիմ՝ կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: