12 հոկտեմբերի 2021 - 13:24 AMT
Covid-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանների աշխատանքային ժամերը փոխվել են

Եղանակային փոփոխություններով պայմանավորված` Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Պատվաստումներն իրականացվում են․

Երևանում`

• Հյուսիսային պողոտա` 12:00-16:30

• ԵՊՀ` 11:30-15:30

• «Ռոսիա մոլ»` 16:00-20:00

• «Մալիբուի» հարակից տարածք` 13:00-17:00

• Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-18:00

• Կասկադ համալիր` 14:00-18:00։

Մարզերում`

• Լոռու մարզ, Վանաձոր` 10:00 -17:00

• Շիրակի մարզ, Գյումրի` 10:00-15:30

Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից 44 մահ է գրանցվել, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ: