13 հոկտեմբերի 2021 - 11:22 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1217 նոր դեպք է գրանցվել և 31 մահ

Հոկտեմբերի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1217 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 275,077-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 31 դեպք է գրանցվել, 28-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5646 դեպք կա, այլ պատճառով՝ 1231:

Ապաքինվել է ևս 521 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 250,576 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 17,624 է։

Հոկտեմբերի 12-ին կատարվել է 8497 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,827, 100 թեստ է արվել։