23 մարտի 2009 - 21:53 AMT
AGBU ծրագրերը օգնում են Հայաստանին հաղթահարել ֆինանսական ճգնաժամի հետեւանքները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը նշել է, որ պարոն Սեդրակյանի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունքները ոգեւորիչ են: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ բարեգործականընդհանուր միությանը եւ անձամբ Պերճ Սեդրակյանին` Հայրենիքում իրականացված ծրագրերի համար: Ըստ Տիգրան Սարգսյանի, այդ ամենն այսօր կարեւորվում է նաեւ այնպատճառով, որ օգնում է թուլացնելու համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները, միաժամանակ, նաեւ բարձրացնելու դիմադրողականությունը դրանց հանդեպ:

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ընդգծել է, որ, իր համոզմամբ, միության գործունեությունը պետք է կենտրոնանա առաջին հերթին հայրենիքի շուրջ, քանի որ իրականացվող ծրագրերը Հայրենիքի միջոցով աջակցում են նաեւ ամբողջ սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը:

Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը եւ Պերճ Սեդրակյանը խոսել են նաեւ Սփյուռքի ներուժի պահպանման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթականեւ այլ հիմնախնդիրների լուծման համար հայոց պետության, եկեղեցու, բարեգործականեւ այլ կազմակերպություններիջանքերի մեկտեղմանհարցերիմասին: