13 հոկտեմբերի 2021 - 11:52 AMT
«Առավոտ»․ Գողության մեջ կասկածվողները Սոթքի հանք են մտել Ադրբեջանի տարածքից

Հոկտեմբերի 11-ին «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետի տեղակալ Կարեն Ղ.-ն ոստիկանություն հաղորդում է տվել գողության մասին։ ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ի.-ն հայտնել է, որ գողություն կատարող անձիք հանք մուտք են գործել Ադրբեջանի տարածքից, տեղեկացնում է «Առավոտը»։

Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 11-ին ժամը 09.50-ի սահմաններում «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ի.-ն հանքի 40-րդ հանքախորշի մուտքից գնացել է մոտ 2.2 կմ դեպի «Կարիեր» կոչվող տարածք և պատին կախված տեսել է հայկական զինվորական համազգեստ, վառվող մոմ, լսել է աշխատանքի ձայներ և տեսել մարդկային ստվերներ:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: