14 հոկտեմբերի 2021 - 18:17 AMT
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Եռաբլուր

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ Դեսպանն այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին», - նշված է դեսպանի գրառման մեջ: