15 հոկտեմբերի 2021 - 10:29 AMT
ՊԲ․ 6 զինծառայող է վիրավոր՝ ռուս խաղաղապահներն իրազեկվել են միջադեպի մասին

Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։

«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,-ասվում է ՊԲ հայտարարության մեջ։