16 հոկտեմբերի 2021 - 10:50 AMT
ՀՀ-ն ներկայացնող զույգը՝ գեղասահքի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում առաջին տեղն են գրավել։

Պարային զույգը երկու ելույթի արդյունքում (պարտադիր և ազատ ծրագիր) 181.05 միավոր է հավաքել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Երկրորդ տեղում լիտվացի զույգն է՝ Էլիսոն Ռիդն ու Սաուլյուս Ամբրուլևիչուսը (181.01):

Գեղասահքի միջազգային մրցաշարում ուժեղագույնների եռյակում են ռուսաստանցիներ Ելիզավետա Շանաևան ու Դևիդ Նարիժնին(174.90):