Հոկտեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1863 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 280,294-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 42 դեպք է գրանցվել, 41-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5754 դեպք կա, այլ պատճառով՝ 1233:
Ապաքինվել է ևս 935 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 253,146 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 20,161 է։
Հոկտեմբերի 14-ին կատարվել է 19,360 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,874,598 թեստ է արվել։