24 մարտի 2009 - 13:16 AMT
Հայերը եւ թուրքերը միշտ «կարեկցել են միմյանց», հայտարարում են ՀԱԵ Կոնստանտնոպոլսի պատրիարքարանում
Թուրքիայի պետնախարար եւ վարչապետի տեղակալ Հայաթի Յազիչին այցելել է Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին եւ հանդիպում ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանտնոպոլսի պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Ատեշյանի հետ: «Մեր քաղաքական մոտեցումները հիմնված են ոչ թե ֆանատիկոսության, այլ աջակցության վրա: Քաղաքական կուսակցությունները պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որպեսզի մարդը կարողանա ազատորեն հետեւել իր համոզմունքներին», - ընդգծել է Թուրքիայի պետնախարարը: Արքեպիսկոպոս Ատեշյանը, իր հերթին, նշել է, որ հայերն ու թուրքերը միշտ միասին են ապրել եւ «կարեկցել են միմյանց», -հաղորդում է Anatolian News Agency-ը: