18 հոկտեմբերի 2021 - 17:42 AMT
Գուտերեշ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի անհավասար բաշխումը նպաստում է նոր շտամերի առաջացմանը

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհավասար բաշխումը նոր շտամերի առաջացման է բերում, արդյունքում տնտեսական անկումը շարունակվում է։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Պատվաստանյութերի անհավասար բաշխումը նպաստում է կորոնավիրուսի նոր շտամերի առաջացմանը՝ էլ ավելի մեծ զոհերի բերելով և շարունակելով տնտեսական անկումը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ նրա, առանց համակարգված և հավասար մոտեցման ոչ մի երկրում չի լինի վարակման դեպքերի կայուն նվազում։

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են AstraZeneca, «Սպուտնիկ V», Sinopharm, CoronaVac և Moderna պատվաստանյութերով։