21 հոկտեմբերի 2021 - 10:40 AMT
Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022»-ին

Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022»-ին։ Երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում հրապարակվել է մասնակից երկրների ցանկը, որոնց թվում է նաև ՀՀ-ն։

Ցանկում 41 երկիր կա։

«Եվրատեսիլ 2021»-ին Հայաստանը չի մասնակցել։ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ «տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»:

Հայաստանը մասնակցում է երգի միջազգային «Եվրատեսիլ» մրցույթին 2006 թվականից։ Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն՝ Without Your Love երգով։