21 հոկտեմբերի 2021 - 14:42 AMT
114 մլն դրամ ԿԳՄՍՆ-ին` սպորտային հատկացումների համար

ԿԳՄՍ նախարարությունը 114 մլն դրամ ֆինանսական աջակցություն կստանա աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և մրցաշրջանը եզրափակելու նպատակով։ Հատկացման մասին որոշումը կայացվել է գործադիրի նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020-ին ևս նմանատիպ որոշում է կայացվել, որի նպատակն է աջակցել պրոֆեսիոնալ մարզիկներին, որպեսզի նրանք ավելի լավ նախապատրաստվեն միջազգային մրցումներին և ավելի մեծ նվաճումներ ունենա։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր հերթին նշել է, որ սպորտային նպաստի տրամադրման շարունակականության անհրաժեշտություն է առաջացել, ինչը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը։

Սպորտային նպաստը հատկացվում է Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ՀՀ հավաքական թիմերի անդամներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքականի մարզիչներին ու բժիշկներին։