21 հոկտեմբերի 2021 - 15:53 AMT
ԱԺ շենքն ու այգին կբարեկարգվեն․ Մոտ $190,000 է հատկացվել

Ազգային ժողովի շենքն ու հարակից այգին կբարեկարգվեն։ Կառավարության որոշմամբ այդ նպատակով 92,695,300 դրամ (մոտ $190,000) կհատկացվի։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ԱԺ վարչական շենքի միջանցքների և որոշ աշխատասենյակների փայտա դռները 1954 կամ 1970 թվականին են դրվել, փականները վնասված են, փեղկերը` ճաքած։ Արտաքին հսկման տեսախցիկները որոշ տեղերում չեն գործում, հաղորդալարերը շարքից դուրս են եկել։

Նշվում է, որ վնասված են նաև մետաղյա դարպասները։

Ազգային ժողովի շենքի կառուցվել է 1948-1950թթ․, գլխավոր ճարտարապետն է Մարկ Գրիգորյանը: 2010թ. հոկտեմբերի 22-ին պաշտոնապես բացվեց ՀՀ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճը։