23 հոկտեմբերի 2021 - 13:52 AMT
Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 124 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15,495 քաղաքացու հետազոտություն, որից 1594-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։