23 հոկտեմբերի 2021 - 15:11 AMT
Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի

Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Կապալառու ընկերությունների հետ հիմնանորոգման պայմանագրեր են կնքվել։

«Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը»,-ասվում է գրառման մեջ։

Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:

2020-ին հիմնանորոգված 12 մանկապարտեզ է շահագործման հանձնվել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այժմ հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ դոնոր կառույցների հետ է հիմնանորոգվում և ևս 6 նորոգվելիք մանկապարտեզների հետ ընդհանուր՝ 34 մանկապարտեզ: