23 հոկտեմբերի 2021 - 16:14 AMT
Պեսկով․ Եթե Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվի, կհայտնենք

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում Կրեմլը ժամանակին կհայտնի, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԻԱ Նովոստի պետական գործակալության տելեգրամ-ալիքը, իր աղբյուրի վրա հղումով, հայտնել էր, որ Նոյեմբերի սկզբին Մոսկվայում կարող է կայանալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին ակնկալվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։

«Եթե նմանատիպ պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին»,-ասել է նա՝ պատասխանելով ակնկալվող հանդիպման մասին հարցին։

Նմանատիպ տեղեկություն հայտնել էր նաև Аliqmedia-ն՝ դիվանագիտական վստահելի աղբյուրների վրա հղումով։

Photo. TASS