23 հոկտեմբերի 2021 - 16:53 AMT
Նախարար․ ԱՆ ենթակայության բուժաշխատողների 88%-ը պատվաստվել է

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և կովիդ կլինիկաների՝ 16,034 աշխատողից 88 տոկոսը հոկտեմբերի 22-ի դրությամբ պատվաստվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Հոկտեմբերի 23-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1962 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 293,014-ի: Մահվան 39 դեպք է գրանցվել, 31-ը՝ կորոնավիրուսից և մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5975 դեպք կա, այլ պատճառով՝ 1256: