Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին։
Նա ցավակցություն է հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին` արտերկրում։ Հայ ազգային կոնգրեսը կոչ է արել նրան հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։