25 հոկտեմբերի 2021 - 11:36 AMT
ՀՀ-ում հոկտեմբերի 24-ի դրությամբ 2-րդ դեղաչափով 210,247 քաղաքացի է պատվաստվել

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677,032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466,785, երկրորդ` 210,247։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում իրականացվել է «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության արտադրության 620,400 դեղաչափ պատվաստանյութ նվեր կստանա։