25 հոկտեմբերի 2021 - 16:39 AMT
ՀՀ որոշ մարզերում ձյուն է սպասվում․ 4-6 աստիճանով կցրտի

Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը ՀՀ որոշ մարզերում ձյուն է սպասվում։

Ձյան տեղումներ են սպասվում Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Վարորդներին կոչ են անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։ Մարզերում հոկտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 26-ի գիշերը սպասվում են տեղումներ, հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արցախում հոկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 26-ին` անձրև: