26 հոկտեմբերի 2021 - 16:08 AMT
ՀՀ կժամանի Սբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը

Հոկտեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը

Նախատեսված են հանդիպումներ Ամենայն Հայոց կաթողիկոսի, նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ: