24 մարտի 2009 - 21:58 AMT
Վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը
Երեւանում 86 տարեկան հասակում վախճանվել է նշանավոր հայ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը: Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության դպրոցի հիմնադիր Ղուկաս Չուբարյանի աշխատանքները ծանոթ են յուրաքանչյուր երեւանցու: Նրա տաղանդի շնորհիվ Թատերական հրապարակում տեղակայված գրող Հովհաննես Թումանյանի եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հոյակապ հուշարձանները, ինչպես նաեւ քանդակագործի շատ այլ աշխատանքներ Հայաստանի մայրաքաղաքի այցեքարտն են: