26 հոկտեմբերի 2021 - 18:56 AMT
Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող ճանապարհը կասֆալտապատվի

Արցախի (Մ-2) Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող 8.7 կմ ավտոճանապարհը կասֆալտապատվի, տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:

Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022-ի հոկտեմբեր ամսին։

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինարարական աշխատանքները։