27 հոկտեմբերի 2021 - 11:43 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 2074 նոր դեպք կա և 45 մահ

Հոկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2074 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 300,143-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 45 դեպք է գրանցվել, 39-ը՝ կորոնավիրուսից և մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6151 դեպք կա, այլ պատճառով՝ 1269:

Ապաքինվել է ևս 714 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 263,716 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 29,007 է։

Հոկտեմբերի 26-ին կատարվել է 13,696 թեստավորում, ընդհանուր առմամբ 2,032,310 թեստ է արվել։