27 հոկտեմբերի 2021 - 14:48 AMT
ՀՀ-ն 2021-ին ՌԴ ներգաղթյալների թվով առաջին եռյակում է

2021-ին Ռուսաստանում ներգաղթյալների ռեկորդային աճ է գրանցվել՝ 398,000 մարդ։ Այդ թիվը բխում է կառավարության կանխատեսումից, որտեղ միգրանտների կրկնակի աճ է նախատեսված։

2021-ին ՌԴ ներգաղթյալների թվով Հայաստանը հայտնվել է առաջին եռյակում։ 2021-ի հունվար-հուլիսին ՀՀ-ից Ռուսաստան է ժամանել 20,000 միգրանտ, գրում է MK.ru-ն։

Առաջին տեղում Տաջիկստանն է՝ 38,000, երկրորդում՝ Ուկրաինան՝ 26,000։

Նշվում է, որ միայն պաշտոնական տվյալներով Ռուսաստանում այժմ մոտ 7 մլն այլ երկրների քաղաքացիներ կան։ Իսկ նրանց իրական քանակը կարող է գերազանցել 10 միլիոնը։, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 8%-ը։