28 հոկտեմբերի 2021 - 11:32 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 2307 նոր դեպք կա և 49 մահ

Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302,450 -ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 49 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6189 դեպք կա, այլ պատճառով՝ 1280:

Ապաքինվել է ևս 962 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 264,678 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 30,303 է։

Հոկտեմբերի 27-ին կատարվել է 15,818 թեստավորում, ընդհանուր առմամբ 2,048,128 թեստ է արվել։