28 հոկտեմբերի 2021 - 12:58 AMT
Մոտ 102 մլն դրամ՝ ԱԱԾ-ին․ Նախագծի որոշ կետեր գաղտնի են

Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայության կարիքների համար մոտ 102 մլն դրամ (101,920,000 դրամ) կհատկացվի: Հարցն ընդգրկված էր կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի թվում։

Նախագծի երկրորդ և երրորդ կետերը գաղտնի են: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԱԾ բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Գումարը հատկացվում է համապատասխան ծառայությունների և տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման նպատակով։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: