28 հոկտեմբերի 2021 - 13:47 AMT
Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հոկտեմբերի 27-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել:

Գրանցվել է մահվան 1 դեպք։ Հիվանդ 69-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարութուն մի շարք ուղեկցող հիվանդություններ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 148 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16,197 քաղաքացու հետազոտություն, որից 1828-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։