28 հոկտեմբերի 2021 - 14:00 AMT
Ռազմիկ Պետրոսյանը՝ Արագածոտնի մարզպետ

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզպետ է նշանակվել։ Կառավարությունը հավանություն է տվել որոշմանը գործադիրի նիստում։

Արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատվել է պաշտոնից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գևորգյանին և շնորհավորել է Պետրոսյանին։