28 հոկտեմբերի 2021 - 18:06 AMT
ՊՆ․ Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով 4 զինվոր թեթև վիրավորվել է

Հոկտեմբերի 28-ին` ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 4 զինծառայող։

Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։