Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պատվաստել է դստերը կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է կովիդի դեմ»,-գրել է նա։
Նա նաև տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Moderna ընկերության արտադրության պատվաստանյութի օգտագործման ցուցումների մեջ 12+ հնարավորություն կա պատվաստելու։
Առողջապահության նախարարությունը սահմանել է, որ 12 տարեկանից բարձր երեխաները ևս կարող են պատվաստվել Moderna-ի արտադրության պատվաստանյութով՝ ծնողների գրավոր համաձայնությամբ։