29 հոկտեմբերի 2021 - 12:00 AMT
Facebook-ն անվանափոխվել է․ Այսուհետ Meta կկոչվի

Ամերիկյան Facebook ընկերությունն անվանափոխվում է և այսուհետ կկոչվի Meta։ Այդ մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը առցանց շնորհանդեսի ժամանակ։

«Այժմ մենք այն անվանում ենք Meta»,-ասել է նա՝ հավելելով, որ ընկերության առաքելությունն անփոփոխ է՝ միավորել մարդկանց, գրում է ՏԱՍՍ-ը։

Նոր ընկերության լոգոտիպը կլինի կապույտ գույնի անվերջության նշանը։

Facebook սոցցանցը կպահպանի իր անվանումը։ Բոլոր հավելվարծները, այդ թվում Instagram-ն ու WhatsApp-ը, ևս կպահպանեն իրենց անվանումները, սակայն, ինչպես ասել է Ցուկերբերգը, «ժամանակի հետ օգտատերերին այլ պրոդուկտներից օգտվելու համար Facebook սոցցանցը հարկավոր չի լինի»։