Հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքին է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել, հայտնում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունը։
Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։
Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
- տրամադրի բացասական Covid-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է,
- լրացնի առողջության հայտարարագիր։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը ճանաչել է Հայաստանում տրվող Covid-19-ի սերտիֆիկատները, որոնք համարժեք են ԵՄ Covid թվային հավաստագրին։