Եղանակային փոփոխություններով պայմանավորված` Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ:
Պատվաստումներն իրականացվում են.
Երևանում`
• Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30
• ԵՊՀ` 11:30-15:30
• «Ռոսիա մոլ»` 16:00-20:00
• «Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00
• Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30
• Կասկադ համալիր` 13:00-16:30
Մարզերում`
• Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 11:00 -16:00
• Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:30-16:00
Հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 304,546-ի: Մահվան 51 դեպք է գրանցվել, 43-ը՝ կորոնավիրուսից և մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6232 դեպք կա, այլ պատճառով՝ 1280: