Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել Flyone Armenia ավիաընկերությանը: Դրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ Flyone Armenia-ն առաջին հայկական բյուջետային ավիաընկերությունն է, որը գործարկվել է 2021 թվականին։
Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:
Ավիաընկերությունը կատարելու է ինչպես կանոնավոր, այնպես էլ չարտերային թռիչքներ։
Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ընկերության ինքնաթիռները հագեցած են HEPA օդային ֆիլտրերով, որոնք մոտ 99 % հեռացնում են վիրուսներն ու բակտերիաները։
Ավիաընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան հայտարարել է, որ շուտով կսկսվի տոմսերի վաճառքը։
Ընկերությունն ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում և նախատեսում է քան 135 աշխատատեղ ստեղծել միջինից բարձր աշխատավարձով։
Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Airbus A320 ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար: